Վաղուց էր պետք հասկանալ, որ սա 88 թիվը չի իր բոլոր առումներով:
Նախ 88-ի գործիքակազմը հիմա չի աշխատելու, արդեն որերորդ անգամ դա ապացուցվում է, երկրորդը շարժումներ կազմակերպելու մասով երեք տարի է ասում եմ նույն բանը, բայց իհարկե ես ասում եմ ես լսում, որ առանց առաջնորդ որևէ բան չի ստացվելու:
Փողոցային պայքարն ապակենտրոնացման ճանապարհով կառավարելը անհաջող բան է Հայաստանի մասով, գուցե այլ երկրներում այն հաջողությամբ փորձարկվել է, բայց ոչ մեզ մոտ:
Ամենայն հարգանքով կոմիտեի նկատմամբ, բայց ընդունեք, որ 17+ և մնացած մյուս ա լ յա կոմիտեներ վիճակը պետք է փոխել մեկ մրցունակ և խարիզմատիկ առաջնորդով, ով հստակ կվերցնի անձնական պատասխանատվություն, կլինի նախատեսվող իմպիչմենտի գործընթացում միացյալ ընդդիմության թեկնածուն և ամենակարևորը կասի ժողովրդին ինչ՞է փոխելու ու ոնց:
Մնացածը վաղուց անցած արդեն չստացված ճանապարհներ են, ցավոք, ինչքան էլ շատերիդ համար գրածս հաճելի կարող է չլինել, բայց սա փաստ է, ինչի հետ պարտավոր ենք հաշվի նստել:
Օրեր հետո էմոցիաները կանցնեն, տակը մարդ չի մնա, մի հապաղեք գոնե հիմա լսեք:
Վահան ԲԱԲԱՅԱՆ